Լրահոս
Հայաստան
21:39
06.02.22
356

Լոռու մարզում հայտնաբերվել է աղվեսի ապօրինի որս անողը

Img default alt hy

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները որսագողության դեպք են բացահայտել փետրվարի 2-ին:, տեղեկացնում է «SHAMSHYAN.com»-ը։

Այդ օրը ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Լոռու մարզի բնակիչ, 29-ամյա Արայիկ Խ.-ն ապօրինի որս է կատարել: Նրան ապօրինի հրազեն պահելու և կրելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Տաշիրի բաժին, իսկ նրա կողմից վարած ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 1 հատ աղվեսի մորթի:

Դրա կապակցությամբ Արայիկ Խ.-ն հայտարարել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Լոռու մարզի Նորաշեն գյուղի հարակից սարում, իրեն պատկանող, իր անվամբ հաշվառված «Վալտեր» տեսակի մեկփողանի հրացանով ինքն է որսացել աղվեսին, ապա մորթին առանձնացնելով, վերցրել իր հետ:  

Նա խոստովանել է, որ աղվես որսալու համար համապատասխան թույլտվություն չի ունեցել: Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, աղվեսի մորթին էլ վերցվել և նշանակվել է մասնագիտական ստուգում:  

Արայիկ Խ.-ն բաց է թողնվել: