Լրահոս
Հասարակական
14:52
03.04.23
118

Լկտիությունն անպատասխան չի մնալու. միջադեպ՝ Կասկադում

«Ականջներիդ օղ արեք՝ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու, իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»: Այսպես է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել իր ու դաշնակցական Կարեն Մկրտչյանի միջև տեղի ունեցած միջադեպին: 

Սփյուռքահայ Կարենը պատմել էր, որ կիրակի Կասկադում հանդիպել է անվտանգության աշխատակիցներով շրջող Սիմոնյանին, նրան դավաճան անվանել, ինչից հետո Սիմոնյանը թիկնապահներին կարգադրել է բռնել քաղաքացու ձեռքերից ու թքել է Կարենի երեսին: