Լրահոս
Միջազգային
10:34
26.02.22
787

Լինում են դեպքեր, երբ քաղաքացիները կառավարությունից լավն են․ Զելենսկին՝ Վրաստանի մասին

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Վրաստանում անցկացված հանրահավաքը, որի մասնակիցները պահանջել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը, քանի որ նա չի հայտարարել, որ Վրաստանը ևս միանում է  ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։

«Անհավանական է վրացի ժողովուրդը, որը հասկանում է, որ ընկերներին պետք է աջակցել։ Երախտապարտ եմ բոլորին Թբիլիսիում և երկրի այլ քաղաքներում, ովքեր հանդես են եկել հաջակցություն Ուկրաինայի և դեմ՝ պատերազմի։ Իսկապես, լինում են դեպքեր, երբ քաղաքացիները կառավարություն չեն, ավելի լավն են կառավարությունից»,- գրել է Զելենսկին թվիթերյան իր էջում։