Լրահոս
Քաղաքական
22:15
30.12.22
102

Լիահույս եմ, որ Ձեր հարուստ փորձը կնպաստի Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների խորացմանը. Փաշինյանը՝ Նեթանյահուին

Img default alt hy

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով:

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Լիահույս եմ, որ քաղաքականության և միջազգային հարաբերությունների ասպարեզում Ձեր հարուստ փորձը կնպաստի Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների խորացմանը»: