Լրահոս
Հասարակական
20:50
03.12.22
209

Lexus-ը 3-րդ գյուղի ճանապարհին բախվել է էլեկտրասյանն ու կամրջի երկաթե ճաղավանդակին

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան  թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող նոր կառուցված հյուսիս-հարավ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն՝ շպրտելով մի քանի մետր, ապա բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակին, կոտրել այն և մոտ 7 մետր բարձրությունից գլխիվայր ընկել և հայտնվել կամրջի տակով անցնող ճանապարհի երթևեկելի գոտում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մոտեցել է շտապօգնության ավտոմեքենային։ 

Բժիշկները վիրավորին տեղափոխել են «Արմենիա» ԲԿ, իսկ մինչ այդ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 

Գագիկ Շամշյանի տեղեկություններով վարորդը կին է եղել։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։