Լրահոս
Քաղաքական
20:45
24.10.24
299

Ի՞նչ են քննարկել Տեր-Պետրոսյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը․ հանդիպում առանձնատանը

Img default alt hy

Հոկտեմբերի 24-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Օլիվիե Դըկոտինյիի հետ։

Լուրը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Դեսպանի խնդրանքով նախագահը անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին։ Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել մեր երկրի ներկայիս ծանր իրավիճակում Ֆրանսիայի կառավարության դրսևորած անկեղծ և սկզբունքային աջակցության համար։

Անդրադառնալով Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի կառավարության և ժողովրդի տածած ջերմ բարեկամական զգացմունքներին, Լևոն Տեր-Պետրոսյանը հատկապես մատնանշել է Շառլ Ազնավուրի հուղարկավորության և Միսաք ու Մելինե Մանուշյանների աճյունները Պանթեոնում ամփոփելու հոգեցունց և խորհրդանշական պետական արարողությունները։

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը»,- հայտնել է Մուսինյանը։

Հնարավոր է սա 2 մարդ and կոստյում նկարն է