Լրահոս
Սպորտ
15:29
30.05.22
146

Լևոն Աղասյանը հաղթել է միջազգային մրցաշարում

Img default alt hy

Լևոն Աղասյանը մասնակցել է Հունաստանի Կրետե կղզու Խանիա քաղաքում անցկացված միջազգային մրցաշարին: Մրցումներին մասնակցել են բավականին ուժեղ աթլետներ: Մեր երկրի միակ ներկայացուցիչ Լևոն Աղասյանը ցույց է տվել 16, 64 մ. արդյունք և գրավել առաջին տեղը, գրում է «Shantnews.am»-ը:

Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը ՀԱՕԿ լրատվակաին ասել է, որ մրցումների ընթացքին հետևել է ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Նա ներկա կլինի նաև հունիսի 11 –ին Մալթայում մեկնարկելիք Եվրոպայի փոքր երկրների աթլետիկայի առաջնությանը: Մրցաշարին հայտավորված են 18 երկրների հավաքականներ: