Լրահոս
Միջազգային
17:18
23.04.22
165

Լեհաստանը պատրաստակամ է աջակցելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը թե՛ որպես ԵԱՀԿ նախագահող, թե՛ որպես ԵՄ անդամ երկիր. Լեհաստանի ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին

Img default alt hy

Ապրիլի 22-ին Վարշավայում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի փոխնախարար Մարչին Պշիդաչի հետ։

ԱԽ քարտուղարը ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի կողմից իրականացվող ջանքերը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ։

Փոխնախարար Պշիդաչն իր հերթին ընդգծել է Լեհաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը թե՛ որպես ներկայումս ԵԱՀԿ նախագահող երկիր, և թե՛ որպես Եվրամիության անդամ երկիր։