Լրահոս
Միջազգային
16:30
03.11.22
92

Լեհաստանում Ուկրաինայից փախստականների նոր ալիքի են սպասում վերահաս ցրտերի կապակցությամբ

Img default alt hy

Լեհաստանի իշխանություններն ուկրաինացի փախստականների նոր ալիքի են սպասում վերահաս ցրտերի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել Է հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին՝ հանդես գալով RMF FM ռադիոկայանի եթերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Լեհ սահմանապահների տվյալներով՝ Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց ի վեր Ուկրաինայից Լեհաստան Է մուտք գործել շուրջ 7,5 միլիոն մարդ:

«Մենք սպասում ենք, որ կարող Է սկսվել այն անձանց թվի աճ, որոնք կցանկանան հայտնվել մեր երկրում»,-ասել Է Յաբլոնսկին: «Այսօր դժվար Է խոսել կոնկրետ թվերի մասին: Ամենայն հավանականությամբ, դա չի լինի այն մակարդակով, ինչպես փետրվարի վերջին-մարտի սկզբին»,-հավելել Է նա: Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան ռազմական գործողություն Է սկսել Ուկրաինայում:

Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել Է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն Է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիևի ռեժիմի կողմից»: Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում Է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: