Լրահոս
Միջազգային
22:45
23.05.25
281

Լավրովը մերժում է Հռոմի պապին. ռազմաճակատում թեժ իրավիճակի ֆոնին Մոսկվան ու Կիևը նորից կխոսեն

Չնայած ռուսական և ուկրաինական տարածքներում դրոնային հարձակումների մասին Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների գրեթե ամենօրյա հաղորդագրություններին՝ Մոսկվան ու Կիևը պատրաստվում են բանակցությունների հաջորդ փուլին: 

Հանդիպման օրն ու վայրն են քննարկում կողմերը, բայց Մոսկվան արդեն հայտարարել է, որ դեմ է հանդիպումը Վատիկանում անցկացնելու Հռոմի Լևոն 14-րդ պապի առաջարկին: