Լրահոս
Քաղաքական
09:00
02.05.22
268

Լավրովը ՄԱԿ-ի կանոնադրության խախտման վերաբերյալ մեղադրանքները մեկնաբանել է Էստոնիայի կենդանաբանական այգու մասին անեկդոտով

Img default alt hy

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Al Arabiya» հեռուստաալիքին տված հարցազրույցում էստոնական կենդանաբանական այգու մասին անեկդոտով է պատասխանել ՌԴ-ի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության խախտման վերաբերյալ հնչած մեղադրանքներին։ Նրա խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մայրը փոքր երեխայի հետ նայում էր կոկորդիլոսին: Նրանց կողքին կանգնած էր մի տղա և գարեջուր էր խմում։ Հանկարծ երեխան ընկնում է ջրավազանը՝ կոկորդիլոսների մոտ։ Գարեջուր խմող երիտասարդը նետվում է այնտեղ ու փրկում երեխային, վերադարձնում նրան մորը:

Վերջինս շնրորհակալություն է հայտնում՝ ասելով, որ նա խիզախ էստոնացի տղա է։ Նա պատասխանում է, որ ինքը ոչ թե էստոնացի է, այլ՝ ռուս։ Հաջորդ առավոտ էստոնական թերթերը վերնագրել էին միջադեպը.

«Հարբած ռուսը զրկել է կոկորդիլոսին ճաշից»,- պատմել է Լավրովը։

Նա նաև հետաքրքրվել է, թե արդյո՞ք նրանք, ովքեր մեղադրում են Ռուսաստանին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համար, կարծում են, որ ԱՄՆ-ն ճիշտ էր, երբ կռվում էր Իրաքում, Սիրիայում և Լիբիայում: