Լրահոս
Քաղաքական
17:50
18.01.23
72

Լավրովը հայտարարեց՝ հանդիպում ա եղել Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, ակնկալելով, որ շրջափակման հարցը շուտով կլուծվի․ Էլիբեգովա

Img default alt hy

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․

«Լավրովը հայտարարեց, որ հանդիպում ա եղել Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, ակնկալելով, որ շրջափակման հարցը շուտով կլուծվի։

38 օրվա ընթացքում և դրանից առաջ Ադրբեջանը մի շարք պահանջներ ա ներկայացրել, որոնց բավարարման դեպքում «կյանքի ճանապարհը» կբացվի։

Հարց Արցախի իշխանությանը #1

Արդյոք Ադրբեջանի որևէ պահանջ այդ ցանկից բավարարվելու համաձայնություն եք տվել։

Հարց Արցախի իշխանությանը #2 

Արդյոք ստացել եք միջազգային մակարդակում երաշխիք, որ ճանապարհը նորից չի փակվելու, եթե հանրայնորեն և պաշտոնական մակարդակում հնչեցված պահանջները չկատարվեն։

Հարց Արցախի իշխանությանը #3 

Արդյոք կա երաշխիք, որ նոր պահանջներ առաջ չեն քաշվի, եթե հայկական կողմը զիջի

Հարց Արցախի իշխանությանը #4 

Ով է կրում պատասխանատվությունը պայմանավորվածությունների և դրանց չկատարման համար

Հարց Արցախի իշխանությանը #5 

Ներիշխանական լարվածությունը կապ ունի այդ բանակցությունների հետ, թե ոչ»։