Լրահոս
Միջազգային
15:22
03.04.23
87

Լավրովն ու Բլինքենը զրուցել են հեռախոսով

Ռուս բլոգերի սպանությունից ժամեր անց Ռուսաստանում լրտեսության կասկածանքով «Ուոլ Սթրիթ ջորնլ»-ի մոսկովյան բյուրոյի թղթակցի ձերբակալության մասին են հեռախոսով խոսել Ռուսաստանի արտգործնախարարն ու Միացյալ Նահանգների պետքարտուղարը: 

Կիրակի տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Սերգեյ Լավրովը Էնթոնի Բլինքենին Ռուսաստանի իշխանությունների որոշումները հարգելու անհրաժեշտության մասին է նշել, ընդգծել՝ անընդունելի է Վաշինգտոնի պաշտոնյաների և արևմտյան լրատվամիջոցների կողմից այդ գործին քաղաքական երանգ հաղորդելու մտադրությամբ աղմուկ բարձրացնելը։