Լրահոս
Միջազգային
17:01
12.05.22
245

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովը հինգշաբթի Դուշանբեում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում քննարկել են երկկողմ կապերի զարգացումը և Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը, «Tert.am»-ի փոխանցմամբ՝ գրում է «ՏԱՍՍ»-ը։

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ, ևս մեկ անգամ ընդգծել եռակողմ (Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ) հայտարարությունների լիարժեք իրականացման կարևորությունը խաղաղության և անվտանգության ապահովման համար, ընդգծել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի կարևորությունը: