Լրահոս
Իրավական
20:46
05.12.22
184

Լավ, այս ամենը որևէ մեկին չի՞ անհանգստացնում․ Րաֆֆի Ասլանյան

Img default alt hy

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Վերջին 24 ժամերի ընթացքում ևս 6 զոհ միայն ավտովթարներից, այդ թվում՝ 3-ամյա երեխա։ Լավ, այս ամենը որևէ մեկին չի՞ անհանգստացնում, արա դուք նամուս ունե՞ք, վերջ տվեք այս ամենաթողությանը, բոլորի կյանքի հաշվին «հպարտ քաղաքացիներին» լավամարդ լինելու գործելաոճին….։

Անհրաժեշտ է խստացնել մոտեցումները, տասնամյակների մաշվածություն ունեցող ավտոմեքենաներին ևս վերաբերվել ամենայն խստությամբ, ավելացնել ծառայության կարգախմբերը՝ առանց կաշկանդվելու, որ այդպիսով սահմանափակ մտավոր կարողություններ ունեցող հայրենակիցները սեփական ընտրազանգվածից կվերածվեն ընդդիմադիրների։