Լրահոս
Միջազգային
19:08
24.02.22
207

Լատվիան և Չեխիան կասեցնում են ռուսաստանցիներին վիզաների տրամադրումը

Img default alt hy

Լատվիան կդադարեցնի վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին, հինգշաբթի Twitter-ում հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչը։

Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ նախարարը որոշել է հետ կանչել Ռուսաստանում Լատվիայի դեսպան Մարիս Ռիեկստինշին խորհրդակցությունների համար, ինչպես նաև կասեցնել Ռուսաստանի քաղաքացիներին լատվիական վիզաների տրամադրումը, բացառությամբ այն դեպքերի, որոնք վերաբերում են հատուկ հումանիտար նկատառումներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չեխիան նույնպես կասեցրել է ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրումը։