Լրահոս
Միջազգային
23:03
25.04.25
366

Լարվածությունն աճում է Հնդկաստան-Պակիստան սահմանին. կործանարար պատերազմի սպառնալիք կա

 

Նոր պատերազմի վտագավոր նախադրյալներ են նկատում փորձագետները Ասիայի հարավում: Միջուկային զենք ունեցող Հնդկաստանը միակողմանի խզել է դիվանագիտական կապը միջուկային զենք ունեցող հարևանի՝ Պակիստանի հետ այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին հնդկական զբոսաշրջային քաղաքներից մեկում ահաբեկչության զոհ դարձան մոտ 30 մարդ: Չնայած Իսլամաբադը հերքել է կապը ահաբեկչություն իրականացրած խմբավորման հետ, Նյու Դելին փակել է դեպի Պակիստան հոսող ջրերի հունը՝ խախտելով այդ տարածաշրջանի ջրային ռեսուրսը հավասար բաշխելու պայմանավորվածությունը: