Լրահոս
Հասարակական
15:28
20.05.23
354

Լարված վիճակ՝ դատարանի մոտ․ քաղաքացիները «Նիկոլ դավաճան» վանկարկելով փակեցին Արշակունյաց պողոտան

Img default alt hy

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ հավաքված զոհված զինծառայողների հարազատները, քաղաքացիները փակեցին Արշակունյանց պողոտան։

Այնուհետև հայտարարեցին, որ առայժմ փողոցներով ակցիա են իրականացնում։

Նրանք շաժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

Նրանք գոռում են «պայքար, պայքար», «Նիկոլ, դավաճան»։

«Գայանեն առաջին կին քաղբանտարկյալն է»,- ասում են ծնողները։

«Ընկել են ծնողների հետևից, որ լռեցնեն։ Չեն լռեցնի»,- ասաց զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը։