Լրահոս
Հասարակական
13:08
14.04.25
183

Լարված իրավիճակ՝ Եղվարդի խճուղում. բնակարանի համար վճարել են, կառուցապատողը սնանկ է ճանաչվել

Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները վաղ առավոտյան շուրջ 40 րոպե փակել են պահել Եղվարդի խճուղին: Բնակիչները բողոքում են, որ արդեն մի քանի տարի է՝ բնակարանի գնման իրավունք են ձեռք բերել, սակայն կառուցապատողը սնանկ է ճանաչվել, ու մինչ օրս նրանց բնակարանների հարցը չի լուծվել։ Կան բնակիչներ, որոնց խոսքով, կանխիկ վճարել են հենց կառուցապատողին ու հիմա չեն կարողանում ապացուցել դա: Միկոյան 64 հասցեի նորակառույցի սնանկ հայտարարված ընկերության տուժածներից է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նա փորձել է հանդարտեցնել բնակիչներին, վստահեցրել, թե հարցը Նիկոլ Փաշինյանի հսկողության տակ է, մինչդեռ, ըստ բնակիչների, կառավարությունը ծածկադմփոց է անում իրենց հարցը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ապրիլի 16-ին բնակիչներին կընդունի Երևանի քաղաքապետը, որը հիմա գործուղման է։