Լրահոս
Հասարակական
22:00
20.10.22
110

Լարս տանող ճանապարհը վաղը ժամանակավորապես փակ կլինի

Img default alt hy

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132 կմ –135 կմ հատվածում գտնվող Դևդորակի թունելում՝ համակարգի զննության ընթացքում հայտնաբերված թերությունները շտկելու նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ից մինչև 17:00-ն կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, ինչպես տեղեկացնում է Aliq Media-ն, այդ մասին հայտարարել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

«Ճանապարհային թունելի փակման ժամանակահատվածում երթևեկությունը կուղղվի դեպի միջպետական նշանակության Դևդորակի թունելի մուտքային ճանապարհը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: