Լրահոս
Քաղաքական
13:30
03.02.23
74

Լաչինի միջանցքը փակ լինելու հարցով ընդդիմությունն ԱԺ-ում լսումներ է հրավիրել

«Լաչինի միջանցք» արտահայտությունը վերացվել է  2022 թվականի հոկտեմբերին Պրահայում  կայացած բանակցությունների ժամանակ, խորհրդարանական ամբիոնից հայտարարել է «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանը: 

ԱԺ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունն այսօր լսումներ է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ հայտարարություն ընդունելու համար: Սա «Հայաստան» խմբակցության երկրորդ փորձն է Բերձորի միջանցքին վերաբերող հայտարարություն ընդունելու: