Լրահոս
Միջազգային
11:32
17.11.22
92

ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Img default alt hy

ԿԺԴՀ-ն նոյեմբերի 17-ին փոքր հեռահարության մեկ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի կողմը: Այդ մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Կոմիտեի տվյալներով՝ արձակումն իրականացվել Է տեղական ժամանակով 10:48-ին (Երևանի ժամանակով 05:48-ին) Կանվոնդոյի նահանգի Վոնսան քաղաքի շրջանից: Հրթիռը թռել Է շուրջ 240 կիլոմետր՝ մոտավորապես 45 կիլոմետր առավելագույն բարձրությամբ, իսկ արագությունը հասել Է 4 Մախի:

Անցյալ անգամ ԿԺԴՀ-ն Ճապոնական ծովի կողմը բալիստիկ հրթիռի արաձակում Էր իրականացրել նոյեմբերի 9-ին: Շտաբների պետերի կոմիտեն տեղեկացրել Է, որ արձակումից ոչ շատ առաջ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան անցկացրել են հակահրթիռային պաշտպանության «պլանավորված» վարժանքներ, որոնց ներգրավվել են Aegis համալիրներով հանդերձված Էսկադրային ականակիրներ:

Գործակալության տեղեկատվությամբ՝ արձակումն իրականացվել Է այն բանից հետո, երբ ԿԺԴՀ-ի ԱԳՆ ղեկավարը խիստ պատասխան Է խոստացել ԱՄՆ-ի ընդլայնված դիմադարձման ամրապնդմանը և Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների ռազմական ակտվությանը տարածաշրջանում: