Լրահոս
Քաղաքական
19:30
15.04.25
582

Կրկեսը շուտով հեռանալու է, իսկ մնացողները կհայտնվեն կրկեսից ուշացած ծաղրածուների կարգավիճակում․ Հայկ Դեմոյան

Img default alt hy

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՔՊ-ականներ ու համակիրներ

Նա սկսել է շատ լուրջ աշխատել անմեղսունակ ճանաչվելու ուղղությամբ: Դրա մասին է վկայում ձեր առաջնորդի շարժուձն ու անհոդաբաշխ մտքերը: Բոլոր կեղտոտ գործերն արդեն արված են, առաքելությունը մոտենում է տրամաբանական ավարտին: Հասցրե՞լ եք զգալ ձեզ ժամանակի ու իրավիճակի մեջ հայտնված պատանդի կարգավիճակում, թե՞ շարունակելու եք հույսեր փայփայել:

Մտածե՞լ եք, արդյոք, թե որտեղ եք հայտնվելու վերջնարդյունքում:

ՔԱՅԼ ԱՌԱՋԻՆ (բարի խորհուրդ)

հանձնեք ձեր հեծանիվները Ժաննա Անդրեասյանին, քանզի կրկեսը շուտով հեռանալու է, իսկ մնացողները կհայտնվեն կրկեսից ուշացած ծաղրածուների կարգավիճակում»։