Լրահոս
Միջազգային
15:58
24.02.22
208

Կրեմլը բացասաբար է վերաբերվում Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերին

Img default alt hy

Կրեմլում բացասաբար են վերաբերվում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի կառավարության դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Կրեմլը պատասխան քայլեր կձեռնարկի նման միջոցառումների դեմ, Պեսկովը կոչ է արել վերլուծել իրադարձությունները և հետագա քայլերը հաշվարկել ըստ խնդիրների առաջացման:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր կոչ արել համաշխարհային առաջնորդներին՝ պատժամիջոցներ կիրառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։