Լրահոս
Միջազգային
13:16
02.06.22
152

Կրեմլի և Սպիտակ տան միջև շփումներ իրականում չկան․ Պեսկով

Img default alt hy

Կրեմլի և Սպիտակ տան միջև շփումներ իրականում չկան։ Այս մասին հինգշաբթի օրը՝ հունիսի 2-ին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Կարելի է ասել՝ ոչ։ Ոչ հիմա. այժմ բոլոր շփումները գործնականում բացակայում են»,- RIA Novosti-ին տված հարցազրույցում պատասխանել է քաղաքական գործիչը։

Ավելի վաղ՝ մայիսի 20-ին, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ գերատեսչությունը նախադրյալներ չի տեսնում Ռուսաստանի հետ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ բարձր մակարդակով բանակցությունների համար։ Նա ասել է, որ Պետդեպարտամենտը չի տեսնում ռուսների լուրջ վերաբերմունքը կառուցողական երկխոսությանը մասնակցելու հարցում: Վերջին անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկերոջ հետ փետրվարի 12-ին։ Սպիտակ տան տվյալներով՝ զրույցը տեղի է ունեցել Ուկրաինայի և Դոնբասի տարածքներում իրավիճակի սրման ֆոնին։

Նույն օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և անվտանգության հարցեր։ Բանակցություններից հետո Լավրովն ասել է, որ Ուկրաինայի դեմ ռուսական ենթադրյալ ագրեսիայի մասին ԱՄՆ-ի քարոզչական արշավը սադրիչ նպատակներ է հետապնդում։

Երկրների միջև ամենաբարձր մակարդակով հաղորդակցությունը փաստացի դադարեցվել է փետրվարի 24-ին Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման ռազմական հատուկգործողության մեկնարկից հետո: