Լրահոս
Հասարակական
15:49
18.04.25
206

Կրակում են նաև Տավուշում. Մովսես գյուղը՝ թշնամու և խաղաղասերների արանքում

 

Մովսեսում 2020-ից հետո թվացյալ խաղաղությունը քիչ-քիչ հօդս է ցնդում: Տավուշի սահմանապահ այդ գյուղում արդեն երկրորդ ամիսն է՝ ադրբեջանական կրակոցների ձայներ են լսում գրեթե ամեն օր: Երեկ էլ են լսել: Խաղաղության երազանքից չեն հրաժարվում Մովսեսում, բայց ամբողջ կյանքները թշնամու քթի տակ ապրած տավուշցիներին ինչ-որ բան հուշում է՝ չի կարելի հավատալ ադրբեջանցիների խոստացած խաղաղությանը: