Լրահոս
Հասարակական
23:55
13.11.22
303

Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 31 պարկուճ և 2 փամփուշտ

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածի 35 շենքի մոտ կրակոցներ են հնչում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցներն արձակել է Հ․ Ավետիսյան փողոցի բնակիչ, 44-ամյա Կարեն Մ․-ն, ով ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ տվյալներով հայտնաբերվել է և բաժնի պետ Ի․ Մեսրոպյանի գլխավորությամբ քրեական հետախույզները նրան տեղափոխել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Ոստիկանները, քննիչներն ու ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները Հ․ Ավետիսյան փողոցի թիվ 35 շենքի բակի և հարակից տարածքում հայտնաբերել են 30-ից ավելի կրակված պարկուճ և 2 հատ փամփուշտ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով խուզարկությամբ Կարեն Մ․-ի մոտ հայտնաբերվել է 24 հատ 7․62 տ/չ փամփուշտ։