Լրահոս
Հասարակական
19:04
14.04.25
195

Կրակոցն էղավ, քֆուր տվա. Ադրբեջանը գնդացիր է կիրառել Խնածախի ուղղությամբ

 

Կիրակի ադրբեջանական կրակոցից վնասվել է Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մշակույթի տունը: Ըստ Պաշտպանության նախարարության՝ ժամը 22:20-ի սահմանում են ադրբեջանցիները կրակել բնակավայրի ուղղությամբ, տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին Երևանը կոչ է արել հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Մարտի վերջին Խնածախում ադրբեջանցիների կրակոցների հետևանքով մի տան տանիք էր վնասվել, մեկ ուրիշ տան՝ պատուհան: «Այս գիշեր ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակել»,- «Հայլուրին» ասել են Խնածախի բնակիչները: Ըստ նրանց՝ թշնամին սկսել է գնդացիրներ կիրառել: