Լրահոս
Միջազգային
19:53
02.02.26
159

Կրակելու հրամանի է սպասում ամերիկյան զորքը՝ Պարսից ծոցում. Թրամփ-Խամենեի փոխադարձ սպառնալիքներ

Տարածաշրջանը նորից եռում է իրանաամերիկյան հարաբերությունների նոր լարվածության ֆոնին: 12-օրյա պատերազմից ավելի քան կես տարի հետո Վաշինգտոնն ու Թեհրանը նորից սուր են ճոճում: Արդյո՞ք Իրանը պատրաստ է ուղիղ բանակցել Վաշինգտոնի հետ. Իրանի արտգործանախարարն ասել է, որ «կարևորը բանակցությունների էությունն է, ոչ թե ձևը։ Արաղչին վստահ է, որ միջուկային ծրագրի շուրջ Իրանը կարող է համաձայնության հասնել Միացյալ Նահանգների հետ, սակայն այլ պետությունների միջնորդությամբ: Ըստ դիվանագետի՝ Թեհրանը էլ չի վստահում Վաշինգտոնին: