Լրահոս
Միջազգային
22:21
17.03.25
221

Կուրսկում ոչնչացվել են ուկրաինական զինապահեստները. Պուտինը կզանգի Թրամփին

 

Հարյուր հազարավոր կյանքեր խլած ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման մասին, ակնկալվում է, որ վաղը կխոսեն Պուտինն ու Թրամփը: Հեռախոսազանգի մասին Պեսկովն է հայտնել: Այսօր հայտնի է դարձել, որ ուկրաինական զինուժը գլխավոր շտաբի նոր ղեկավար ունի: 27-ամյա ռազմական փորձով գեներալ-մայոր Անդրեյ Գնատովի առջև պարզ չէ՝ ինչ խնդիր է դրել հրադադար կնքելու պատրաստ Զելենսկին: Հայտնի է միայն, որ ինտենսիվ մարտերը օդում ու ցամաքում շարունակվում են: