Լրահոս
Աշխարհ
12:15
06.11.22
132

Կուրիլյան կղզիներում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Img default alt hy

Կիրակի օրը Կուրիլյան կղզիների մերձակայքում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում։

«Նոյեմբերի 6-ին, ժամը 15.23-ին (Մոսկվայի ժամանակով 7.23-ին) 5,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կուրիլյան Շիկոտան կղզու Մալոկուրիլսկոյե գյուղից 69 կիլոմետր հարավ, երկրաշարժի օջախը գտնվել է 45կմ խորության վրա»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։