Լրահոս
Աշխարհ
18:15
29.01.23
218

Կուբանում հրդեհի հետևանքով երեք մանկահասակ երեխաները ողջ-ողջ այրվել են

Img default alt hy

Կրասնոդարի երկրամասի Օկտյաբրսկոյե գյուղում տեղի ունեցած սարսափելի հրդեհի հետեւանքով երեք մանկահասակ երեխաներ ողջ-ողջ այրվել են, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է Interfax-ը։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ բազմազավակ ընտանիքի տան ծուխը նկատել են հարևանները և անմիջապես կանչել հրշեջներին։ Հրդեհը մարելուց հետո շենքում գտել են զոհված երեխաների մարմինները։ Նրանց մայրը, ինչպես նաև նրա 7 և 12 տարեկան դուստրերը հոսպիտալացվել են։