Լրահոս
Հասարակական
18:38
24.02.22
259

Կոտայքի մարզում վրաերթի են ենթարկել 13-ամյա տղային

Img default alt hy

Կոտայքի մարզում վրաերթ է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է 13-ամյա տղան։ Տեղեկությունը հայտնում է «Shamshyan.com»-ը։

Նշվում է, որ այսօր` ժամը 14:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 53-ամյա Սիմոն Հ.-ն Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցում վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ, 13-ամյա Սերգեյ Ղ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ժամանած բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխային, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: