Լրահոս
Արցախ
16:12
19.05.22
243

Կոնկրետ փաստերով կարողանում ենք ապացուցել ևս 80 անձանց գերության մեջ լինելու հանգամանքը. Արցախի ՄԻՊ

Img default alt hy

Այս պահի դրությամբ Ադրբեջանում գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն 38 է։ Այս մասին ԱՀ Ազգային ժողովում հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Ստեփանյանի խոսքով՝ Արցախի, Հայաստանի ՄԻՊ-երի և այս հարցի վերաբերյալ Հայաստանում գործունեություն ծավալող իրավապաշտպան կազմակերպությունները տիրապետում են կոնկրետ փաստերի, որոնցով կարողանում են ապացուցել ևս 80 անձանց  գերության մեջ լինելու հանգամանքը, որը, ցավոք սրտի, մինչև այսօր Ադրբեջանի կողմից որևէ ձևով չի հաստատվում։

«Սա մեզ հիմք է տալիս հիմնավոր կասկած ունենալ, որ Ադրբեջանը միտումնավոր կերպով թաքցնում է ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց իրական թիվը»,- ասել է Գ.Ստեփանյանը:

Ինչ վերաբերում է հաստատված 38 ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, Արցախի ՄԻՊ-ը նշել է.

«Նրանց շարքում Արցախի քաղաքացի չկա։ Նրանցից 35-ը զինվորականներ են, 3-ը քաղաքացիական անձինք, որոնք գերեվարվել են նոյեմբերի  9-ի հայտարարությունից հետո: Սակայն անհետ կորած են շարունակում մնալ 19 քաղաքացիական անձ: Նրանց մեջ կան մարդիկ, որոնց գերության հանգամանքը ևս կարողանում ենք փաստերով ապացուցել»:

Գեղամ Ստեփանյանն նշել է, որ բոլոր 38-ի նկատմամբ Ադրբեջանում դատարանի վճիռները կայացված են։