Լրահոս
Հասարակական
20:44
28.01.26
480

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվն ազատվել է իր պարտականություններից

Img default alt hy

Տեղեկացնում ենք, որ Արարատյան Հայրապետական թեմի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը՝ հովվական ծառայության ծանրաբեռնվածության պատճառով՝ իր դիմումի համաձայն, ս.թ. հունվարի 19-ից ազատվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգողի պարտականություններից: Այս մասին տեղեկանում ենք qahana.am-ից։

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը շնորհակալագիր հանձնեց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանին, որում մասնավորապես ասվում է.

«Սույն շնորհակալագրով բերում ենք մեր օրհնությունը և գնահատանքը Արարատյան Հայրապետական թեմի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ ՏԵՐ ՊԵՏՐՈՍ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՄԱԼՅԱՆԻՆ՝ որպես Հայ Եկեղեցու Արարատյան թեմի անդաստանում իր առաքելությունն իրականացնող հավատարիմ և նվիրյալ հոգևորականի»։

Նավասարդ սրբազանը նշեց, որ Տեր Պետրոսի շնորհիվ թեմում եկեղեցասեր երիտասարդների մասնակցությամբ կյանքի կոչվեցին ազգային-եկեղեցական տոներին նվիրված բազում միջոցառումներ, «Սիրո, Հավատքի և Հավատարմության ուխտերթ»-ը՝ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (20 հոկտեմբեր, 2013 թ.), և Սուրբ Հարության տոնին նվիրված ամենամյա «Կանթեղներով երթը» դեպի Հանրապետության հրապարակ:

Նավասարդ Սրբազանը նաև հոգեշահ մաղթանքներով ու օրհնություններով քաջառողջություն և արևշատ օրեր ցանկացավ Տեր Պետրոսին և իր ընտանիքին: