Լրահոս
Հասարակական
14:42
09.05.22
1 896

Հովհաննես Ազոյանը խուլիգան է անվանել Դադիվանքի վանահորը

Img default alt hy

Դերասան Հովհաննես Ազոյանը, իր ֆեյսբուքյան էջում կիսվել է «Հրապարակի» նյութի հղումով, որտեղ Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը իր մտահոգություններն է հայտնել այսօրվա իրավիճակի հետ կապված՝ ժողովրդին համախմբան կոչ անելով։

Դերասանը Տեր հորը անվանել է կրոնական խուլիգան և իր էջում նշել ԱԱԾ-ին՝ անելով հետևյալ գրառումը․  

«Խուլիգանները լինում են նաև կրոնական։ Միևնույն է, ձեզ մոտ չի ստացվի խլել ու գրավել պետությունը հայ ժողովրդի իշխանության ձեռքից։ Որովհետև մեր զենքը խաղաղասիրությունն է, այ դմբոներ։ ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն»»։