Լրահոս
Միջազգային
10:37
24.02.22
1 082

Կոչ եմ անում զենք մատակարարել Կիևին․ Ուկրաինայի ԱԳ նախարար

Img default alt hy

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել զենք մատակարարել Կիևին. նա թվիթերյան իր էջում է նման գրառում արել` անդրադառնալով արագ զարգացող դեպքերին։

«Որոշվում է Եվրոպայի և աշխարհի ապագան։ Կոչ եմ անում Ուկրաինային ֆինանսական և հումանիտար օգնություն տրամադրել»,-գրել է նա։

Կուլեբան կոչ է արել անհապաղ «ավերիչ» պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, զրկել SWIFT-ից` Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցությունից։

Նա հայտարարել է նաև բոլոր ձևաչափերում Ռուսաստանի լիակատար մեկուսացման անհրաժեշտության մասին:

Մեկ այլ գրառմամբ էլ նա հայտնել է, որ աշխարհը կարող է և պետք է կանգնեցնի Պուտինին։