Լրահոս
Հասարակական
00:05
31.03.23
124

«Կիսատ-պռատ» են պատասխանել հրդեհի պատճառով զոհված զինծառայողների հարազատներին՝ զինդատախազությունում

Ազատ գյուղի կացարանում հրդեհից մահացած 15 զինծառայողների հարազատները դժգոհ են հեռացել զինդատախազի հետ հանդիպումից: Նրանց խոսքով՝ չեն ստացել իրենց հարցերի պատասխանները՝ եթե զինծառայողները ջերմային այրվածքները են ստացել կենդանության օրոք, ապա ինչպե՞ս բացատրել, որ նրանք չեն փորձել կացարանից դուրս գալ: Նրանք վստահ են, որ նախաքննությունն ուղղորդված է: