Լրահոս
Միջազգային
14:26
18.12.24
229

Կիրիլովի սպանության կասկածանքով Ուզբեկստանի քաղաքացի է ձերբակալվել. ի՞նչ է պատմում 29-ամյա տղամարդը

 

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը այսօր հայտնել է, որ Ուզբեկստանի 29-ամյա քաղաքացու է ձերբակալել՝ գեներալ Կիրիլովի սպանության կասկածանքով: Նրան հավաքագրած են եղել Ուկրաինայի հատուկ ծառայությունները: Կասկածյալի անունը Ռուսաստանի ուժայինները չեն հրապարակել: Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին երկու կասկածյալի ձերբակալության մասին: «Ուկրաինայի հատուկ ծառայությունների այն աշխատակիցները, որոնք մասնակցել են ահաբեկչության կազմակերպմանը, կհայտնաբերվեն և արժանի պատիժ կստանան»,- հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։