Լրահոս
Հասարակական
10:09
04.02.22
431

Կիմ Չեն Փաշինյան․ «Հրապարակ»

Img default alt hy

Երկու` առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող իրադարձություն պետք է ուշադրության արժանանա, դառնա հանրային քննարկման առարկա: Մեկը դատական համակարգի ընդվզումն է` դատավորների դեմ ահագնացող ճնշումների կապակցությամբ, գրում է «Hraparak.am»-ը։

«Հասարակության առողջ հատվածն այսօր շունչը պահած հետևում է, թե ինչպես են հատուկենտ դատավորներ թոթափում վախը իշխանությունից, ինչպես են ինքնակազմակերպվում, միավորվում և գնահատականներ տալիս դատական համակարգի նկատմամբ ոտնձգություններին:

Դատական առողջ կորիզ է ձևավորվում, որը պատրաստ է պաշտպանել մեկ ուրիշ դատավորի, ով հայտնվել է իշխանությունների թիրախում: Դատավորները սկսել են խոսել անգամ այն դեպքերում, երբ կոնկրետ իրենց նկատմամբ չեն այդ ճնշումները, և իրենք կարող են լռել ու կողքից դիտել, թե ինչպես են հոշոտում վարչախմբի հրահանգը չկատարող իրենց գործընկերոջը:

Սա հուսադրող ընթացք է: Միայն հանրային տարբեր խմբերի ու միավորների ընդվզման արդյունքում է հնարավոր կանխել իշխանական «բեսպրեդելը»:

Երեկ իրենց արժանապատիվ խոսքն ասացին նաև վարչական դատարանի դատավորները` արդարադատության նախարարին հիշեցնելով, որ կա օրենք և իրավունք, և իրենք թույլ չեն տալու խախտել այն:

Բարձրագույն դատական խորհրդին էլ ասացին` թույլ չենք տալու, որ այս կառույցն այնքան դեգրադացնեք, որ դառնա կառավարությանը կից հիմնարկ, որը բացառապես Նիկոլ Փաշինյանի հրահանգներն է կատարում: Երկրորդ իրադարձությունը, որի վրա արժե կենտրոնանալ, առաջին դատավճիռն էր, որը կայացվել է Նիկոլ Փաշինյանին վիրավորած անձի նկատմամբ:

Ընդ որում, վիրավորանքը ոչ թե հրապարակային է եղել, այլ հեռախոսով` 1-02 համարին զանգած անձը մի քանի սուր խոսք է ասել Փաշինյանի ու ապագա նախագահի հասցեին, ինչի համար տուգանվել է 500 հազար դրամով»: