Լրահոս
Հասարակական
17:18
04.02.22
488

Կիևյան կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Img default alt hy

Երևանի Կիևյան կամրջի տակ այսօր տղամարդու դի է հայտնաբերվել, հայտնում է «shamshyan.com»-ը։

Ոստիկանության Մաշտոցի բաժինը ժամը 15։25-ի սահմանում ահազանգ է ստացել, որ կամրջի տակ՝ անանցանելի վայրում, դի կա։

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են բերանքսիվայր ընկած մոտ 40-45 տարեկան տղամարդու դի։ Մարմնի որոշ հատվածներ թռչունները վնասել են։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։