Լրահոս
Տարածաշրջան
14:45
07.11.22
128

Կիևը կարող է զրկվել ջրից, ջեռուցումից, էլեկտրաէներգիայից

Ռուս-ուկրաինական պատերազմի 257-րդ օրը Կիևի իշխանությունը հայտնել է, որ մայրաքաղաքը կարող է զրկվել էլեկտրաէներգիայից, ջրից ու ջեռուցումից, քանի որ ռուսական զինուժը շարունակում է թիրախային հարվածներով ոչնչացնել էներգետիկ ենթակառուցվածքները: 

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի այս նախազգուշացումը մեջբերելով՝ ամերիկյան լրատվամիջոցները գրում են, թե Կիևում 3 միլիոն մարդու տարհանման պլան է կազմվում: