Լրահոս
Միջազգային
11:27
23.02.22
384

Կիևը հրաժարվել է ընդունել Պուտինի պայմանները

Img default alt hy

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Ուկրաինան հնարավոր չի համարում հարաբերությունների կարգավորման պայմանների կատարումը, որոնք առաջադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Դրանք հակասում են Ուկրաինայի հասարակության ընտրությանը։ Անկախ, ինքնորոշված Ուկրաինայի և ինձ համար դրանք անհնարին են»,- գրել է Շմիգալը տելեգրամի իր ալիքում։

Նախօրեին, Վլադիմիր Պուտինը մի քանի պայման էր թվարկել՝ Ուկրաինայի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Նախագահի խոսքով, դա հնարավոր կլինի իրագործել, եթե Ուկրինայի իշխանություններն ընդունեն Ղրիմի հարցով հանրաքվեի արդյունքները, հրաժարվեն ՆԱՏՕ-ի անդամակցության ծրագրից և այլն։