Լրահոս
Միջազգային
23:30
15.11.22
132

Կիևը 10 կետ է առաջարկում, Մոսկվան՝ «այլ տեսակետներ». Ուկրաինական պատերազմը՝ G20-ի գագաթնաժողովում

Էրդողանն ու Բայդենը հանդիպել են Ինդոնեզիայում ընթացող Մեծ 20-յակի գագաթնաժողովի ժամանակ: Երկու հիմնական թեմաներ են քննարկում 20 երկրի ներկայացուցիչները՝ ռուս-ուկրաինական պատերազմն ու դրա ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա:

Վլադիմիր Պուտինի փոխարեն գագաթնաժողովին մասնակցող արտգործնախարար Լավրովը պնդել է, որ խնդիրը չխորացնելու համար պետք է ընդունվելիք փաստաթղթում նշել, որ Ուկրաինայի դեմ պատերազմի հարցում դիրքորոշումները միանշանակ չեն: