Լրահոս
Միջազգային
20:42
24.02.22
219

Կիևում պարետային ժամ է սահմանվում

Img default alt hy

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ քաղաքում պարետային ժամ է սահմանվում։

«Կիևում այսօրվանից պարեկային ժամ է մտցվում՝ 22։00 –ից մինչև 07։00-ն։ Դա հարկադրված, բայց ռազմական իրավիճակի պայմաններում անհրաժեշտ քայլ է՝ մայրաքաղաքի բնակիչների անվտանգության տեսանկյունից։

Հասարակական տրանսպորտը պարետային ժամի ընթացքում չի գործի, իսկ մետրոպոլիտենի կայարանները կծառայեն որպես ապաստարաններ՝ շուրջօրյա ռեժիմով»,- գրել է Կլիչկոն՝ Տելեգրամի իր ալիքում։