Լրահոս
Միջազգային
09:50
25.02.22
203

Կիևն Անկարային խնդրել է փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ՌԴ-ի նավերի համար. ԱԳՆ

Img default alt hy

Կիևն Անկարային պաշտոնապես խնդրել է սահմանափակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ՌԴ ռազմանավերի անցումը։ Տեղեկությունը հաստատել են Թուրքիայի ԱԳՆ-ից:

«Թուրքիան կարող է փակել նեղուցները ռազմանավերի անցնելու համար, բայց նույնիսկ նման իրավիճակում Ռուսաստանն իրավունք կունենա նավատորմը վերադարձնել ռազմակայան»,-- հայտնել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից: