Լրահոս
Միջազգային
11:36
26.02.22
389

Կիևի ապաստարաններից մեկում երեխա է ծնվել․ Էդգար Բաղդասարյան

Img default alt hy

Նախկին լրագրող Էդգար Բաղդասարյանը, որն այժմ գտնվում է Ուկրաինայում, հայտնում է , որ Կիևում ամենուրեք լսվում են հրթիռակոծության ձայներ։

«Հրթիռներից մեկն ընկել է բարձրահարկ բնակելի շենքի վրա, տուժածներ չկան։

Այս պահին քաղաքում լարվածությունը շարունակվում է։ Տարբեր կողմերից նկատելի են պայթյունների հետևանքները։ Փակ են առևտրի կետերը։ Մարդկային կուտակումներ կան երկաթուղային կայարանում։

Գիշերը քաղաքի մետրոյի կայարաններից մեկում, որն այս պահին նաև ապաստարան է համարվում , երեխա է ծնվել»։

Աղջնակին անվանել են Միա: