Լրահոս
Արցախ
11:04
29.10.20
52

Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը

Img default alt hy

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել:


Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը:


Քիչ առաջ ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն:


ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով վերահսկողության տակ:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն