Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:52
26.10.22
83

Կենտրոնական Ասիայի ղեկավարների և Եվրախորհրդի նախագահի հանդիպումը տեղի կունենա Աստանայում հոկտեմբերի 27-ին

Img default alt hy

Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը կանցկացվի Աստանայում, հոկտեմբերի 27-ին: Այդ մասին հոկտեմբերի 26-ին հաղորդել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2022 թվականի հոկտեմբերի 27-ին պաշտոնական այցով Ղազախստան կայցելի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Այցի ծրագիրը նախատեսում է երկկողմ բանակցությունների անցկացում այն հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Այդ նույն օրը, նշում Է մամուլի ծառայությունը, Աստանայում «պլանավորվել Է Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների և Եվրախորհրդի նախագահի հանդիպումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: