Լրահոս
Հասարակական
11:33
03.02.22
126

Կենդանաբանական այգու ուղտին և երկու կոալաներին փորձել են թունավորել

Img default alt hy

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 24-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի իրավաբանի կողմից ստացված ահազանգի փաստով:

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ կենդանաբանական այգու իրավաբան Քրիստինե Ղ.-ն  ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 22-ի 16:30-ից մինչև հունվարի 23-ի 11:15-ն ընկած ժամանակահատվածում կենդանաբանական այգում ուղտի և 2 կոալաների ազատավանդակներում անհայտ անձը կամ անձինք կարմիր գույնի կասկածելի հաբեր են դրել՝ փորձելով դիտավորությամբ թունավորել նշված կենդանիներին: